Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ. 1in.am

Առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ. 1in.am

ru.golos.ua-ն` հղում կատարելով ռուս բժիշկ Վիկտորիա Սավիցկայային, ներկայացնում է առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ:
Մասնագետի խոսքով՝ ներկայում ավելի լավ է հրաժարվելվձմերուկ և սեխ գնելուց, քանի որ մինչև սեզոնը ևս մի քանի շաբաթ կա, և այս շրջանի ձմերուկն ու սեխն աճեցնում են ակնհայտորեն ոչ առանց անվտանգ նյութերի, որոնք արագացնում են աճը:

«Սեխն ինքնին բավականին նենգ մթերք է, որը մի շարք մթերքների համադրությամբ կարող է առաջացնել շատ գազեր, անհարմարություն ստամոքսում: Ներկայում սեխը վտանգավոր է դրանում նիտրատների հսկայական քանակի պարունակության պատճառով, ուստի պետք է ընտրել այն շատ ուշադիր»,- նշում է բժիշկը:

Նրա խոսքով՝ անվտանգ պտղի գույնը պետք է հավասար և հագեցած լինի, իսկ կեղևի վրա լինում է հավասարաչափ «ցանց»: Կարևոր է նաև հոտը՝ իսկական, թարմ և համեղ սեխի հոտը զգալի է նույնիսկ առանց կտրելու:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nexplorer.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ